ՀՀԿ ներկայացուցիչ Էդուար Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել եւս վարչապետ չեն դառնում
Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին ադրբեջանական պատվիրակները քննադատել են ԵԽԽՎ-ին ՀՀ նախկին իշխանություններին ժամանակին դրական գնահատականի արժանացնելու համար: Բաքվի պատվիրակները Հայաստանի նախկին իշխանությանը որակել են «քրեական եւ հակաժողովրդավարական»:
Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ասեմ, որ մեր եւ ադրբեջանցիների միջեւ երբեւիցե փոխադարձ «կոմպլիմենտներ» չեն հղվել:
Նորմալ մտածողություն եւ վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչ կարող է նշանակել, երբ Երեւանը Ադրբեջանի «պատմական տարածք» հայտարարող Ալիեւը, որ ընդամենը 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, հանկարծ, մի քանի ժամում ՀՀ վարչապետի համար դարձավ «կիրթ»: Բայց սա ուրիշ թեմա է: Այժմ ըստ էության:
ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարարություններին անդրադարձել են մեր պատվիրակները: Արձագանքելը, իհարկե, տեղին է եւ բնականաբար ողջունելի:
Միայն թե, երբ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հպարտ կեցվածքով ու խրոխտ Հայաստանի նախկին իշխանությանը անվանում էր «ավտորիտար ռեժիմ», ինչո՞ւ էիք լռում:
Ինչո՞ւ չէիք Փաշինյանին գլխի գցում, որ հպարտությունը՝ հպարտություն, անփորձությունն էլ՝ անփորձություն, բայց միջազգային բարձր ամբիոններից ելույթ ունենալուց ամեն բառ եւ ստորակետ կարեւոր է, որ այդ ամբիոնը Հանրապետության հրապարակը չի, դիմացն էլ՝ միամիտ եւ անկեղծ, դյուրահավատ ժողովուրդը :
Թե՞ դուք էլ էիք կարծում, որ հեղափոխության գործը ամեն գնով առաջ տանել է պետք, անգամ պետությանը հարվածելով:
Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել եւս վարչապետ չեն դառնում:
Այն ժամանակ, երբ ասում էինք՝ տղերք, մի արեք էդպես, երկիրն եք վարկաբեկում, ասում էին՝ «բոբո» ՀՀԿ-ականները, «չուզող» Ազգային ժողովը խանգարում է մեր թռիչքին:
Հ.Գ. Շատ ափսոս, որ սրած բիզը միշտ էլ իր տեղը գտնում է:
Ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել եւս վարչապետ չեն դառնումԱյսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 22 января 2019 г.