Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն ու կինը՝ Գայանեն, երկրորդ անգամ ծնողներ կդառնան։
Այսօր Ռոլանդը ինստագրամյան իր էջում հայտնել է, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ում։ Նրանք դուստր են ունեցել։
«Բարով եկար իմ Արև–Արիա Գասպարյան»,—գրել էր երաժիշտը։
Հավելենք, որ զույգի ավագ դուստրը ծնվել է 2016 թ–ին: