Ահա այսպիսի շքեղ բիսկվիթի շատ մատչելի բաղադրատոմս:
Բաղադրիչներ.
- ալյուր՝ 200գ
- փխրեցուցիչ՝ 2թ.գ.
- շաքարավազ՝ 100գ
- կեֆիր՝ 200մլ
- ձեթ՝ 5 ճ.գ
- վանիլին՝ 1թ.գ.
Պատրաստման եղանակ.
- Ջեռոցը թաքացնել մինչև 200 աստիճան: Թավային կարագ քսել և ցանել սպիտակաձավար, որպիսի պատրաստի խմորը հեշտությամբ դուրս գա:
- Մաղել ալյուրը, ավելացնել փխրեցուցիչը, վանիլինը, խառնել:
- Կեֆիրը խառնել կարագի հետ, ավելացնել շաքարավազը: Խառնել այնքան, որ շաքարավազը լիովին լուծվի:
- Հետո անդադար խառնելով՝ ստացված հեղուկն ավելացնել ալյուրին: Խառնել այնքան, որ պղպջակներ հայտնվեն:
- Հետո արագ լցնել խմորը թավայի մեջ և դնել ջեռոցը: Թխվում է մոտ 15-20 րոպեում՝ կախված ջեռոցից:
- Առաջին 10 րոպեի ընթացքում ջեռոցը բացել չի կարելի, ալապես խմորը չի բարձրանա:
Բարի ախորժակ…