Ես իններորդ դասարանի դասղեկ եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի փոքրիկ պատմությունով, որը վերականգնում է բարության հանդեպ հավատը:
Մեկ ամիս առաջ նկատեցի, որ երկար դասամիջոցի ժամանակ իմ դասարանի կեսը լքում է դպրոցը և ինչ-որ տեղ է գնում: Վերադառնում են այն պահին, երբ զանգը հնչում է:
-Գնում են ծխելու,-անցավ մտքովս: Հիմնականում դուրս էին գալիս տղաները, դրա համար էլ չէի կասկածում:
Սակայն տարօրինակն այն էր, որ վերադառնալուց հետո նրանց վրայից ծխածի հոտ չէր գալիս: Ինձ շատ հետաքրքիր դարձավ, թե նրանք ուր են գնում և որոշեցի հետևել երեխաներին:
Այնքան մեծ էր զարմանքս, երբ հայտնաբերեցի, որ նրանք մոտենում են ինձ անծանոթ մի տարեց մարդու, շրջապատում են նրան և հյուրասիրում են այն ամենով, ինչ տնից են բերել:
Պարզվեց, նա մի անտուն է, ում մասին իմ երեխաները որոշել են հոգ տանել: Նրան սովից են փրկում, իրենց գրպանի գումարը ծախսում են նրա վրա:
Ես տղամարդ եմ, բայց տեսնելով այդ ամենը՝ չկարողացա զսպել արցունքներս:
Նույն օրը գնացի մեր տնօրենի մոտ և համոզեցի նրան, որ այդ մարդուն ընդունի աշխատելու՝ որպես պահակ:
Այդպես, երեխաների ոչ անտարբեր վերաբերմունքի շնորհիվ՝ անտունը ոչ միայն աշխատանք, այլ նաև օթևան ստացավ:
Ես հպարտանում եմ իմ երեխաներով:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո