Բանանով տորթ՝ թխվածքաբլիթից: Անմոռանալի համ ունի…

Եթե շատ ժամանակ չունեք, ապա այս տորթը ուղղակի կփրկի ձեզ:

 

Բաղադրիչներ

2 տուփ հասարակ թխվածքաբլիթ

5-6 հատ բանան

կես լիտր թթվասեր

1 բաժակ շաքարավազ

300 մլ կաթ

կիվի, ելակ, նարինջ՝ ըստ ցանկության, զարդարելու համար

 

Պատրաստման եղանակ

Թթվասերն ու շաքարավազը միասին հարում ենք, ավելացնում ենք կլոր կտրատված բանանը:

Թխվածքաբլիթը նախորոք թրջում ենք կաթի մեջ՝ թողնելով 2-3 վարկյան, և հետո շերտերով շարում ենք տորթը:

Սկզբում թխվածքաբլիթից շերտ, հետո բանանով թթվասերը, և այդպես շարունակ:

Տորթը զարդարում ենք քերած շոկոլադով, նաև ցանկացած մրգով:

Կես ժամ թողնում ենք սառնարանում: Հետո կարելի է մատուցել:

Բարի ախորժակ…

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: