Արտասվում էր ամբողջ գյուղը. սա իրականում տեղի ունեցած պատմություն է…

Մի փոքր գյուղի մի կողմով գետ էր անցնում, իսկ մյուս կողմում խիտ անտառ կար: Այդ գյուղում մի աղջնակ էր ապրում՝ Սեդա անունով, և նրա միակ ընկերը գերմանական հովվաշունն էր՝ Ընկեր անունոով: Շունն էլ, աղջիկն էլ վեց տարեկան էին:

Նրանք նույն օրն էին ծնվել: Երբ նորածին Սեդային տուն բերեցին, նրա հորեղբայրը նվիրեց այդ շնիկին: Բոլորը գիտեին, որ նրանք անբաժան ընկերներ են:

Картинки по запросу շուն ու աղջիկ

 

Դժբախտությունը տեղի ունեցավ ամռանը, մի անձրևոտ երեկոյան: Աղջնակը անհետացել էր: Ամբողջ օրը տուն չէր եկել: Շունն այդ օրը փակի տակ էր, քանի որ նրանց տանը հյուր կար, որին Ընկերը չէր սիրում:

Ծնողները խուճապի մատնվեցին օրվա երկրորդ կեսին: Շրջեցին ամբողջ գյուղով մեկ, բայց Սեդային ոչ ոք չէր տեսել:

Արդեն մթնել էր, անձրև էր սկսել, բայց Սեդային այդպես էլ չէին կարողանում գտնել:

Անտառ գնալն իմաստ չուներ, լույսի հնարավորթյուն չունեին: Ամբողջ գյուղի բնակիչները հավաքվել էին Սեդայի տան մոտ, որ հասկանային, թե ինչ անել:

Որոշվեց առավոտյան անտառում փնտրել:

Երբ փոքր-ինչ լուսացավ, մոտ 30 հոգի հավաքվեց նրանց տան մոտ: Ինչ-որ մեկն ասաց, որ շանը բաց թողեն, թող ինքն էլ փնտրի երեխային: Շանն արձակելուն պես՝ նա վազեց դեպի անտառը: Մարդիկ բաժանվեցին խմբերի և սկսեցին որոնողական աշխատանքները: Երիտասարդները սուզվում էին գետի հատակը՝ հետազոտելով այնտեղ: Մյուս մասը՝ Սեդայի ծնողների հետ միասին, գնաց անտառում փնտրելու:

Իսկ անձրևը չէր դադարում…

Картинки по запросу մութ անտառ

 

Արդեն չորրորդ օրն էր, որ փորձում էին գտնել աղջկան:

Հանկարծ գյուղի տատիկներից մեկը տեսավ, որ շունը պառկած է վիրավորված, արյունոտ վերքերով, պատառոտած զգեստով Սեդայի կողքին:

Ամբողջ գյուղը շատ շուտ հավաքվեց այնտեղ: Պարզվեց, որ շանը թունավոր օձ է խայթել, բայց նա գործադրել է վերջին ուժերը, թր Սեդային մարդաբնակ վայր հասցնի: Հասկանալով, որ երեխան կապրի, շունը մահացավ…

Մարդիկ արտասվում էին…Ամբողջ գյուղն էր արտասվում…

Շանը թաղեցին մի ծառի տակ: Աղջկա հայրը այդ տեղում մեծ քար դրեց: Այժմ Սեդան ավելի շատ էր լռում, նրան հաճախ էին տեսնում իր ընկերոջ կողքին:

Հիմա Սեդան արդեն մեծ է, քաղաքում է բնակվում, բայց գյուղ գալու ժամանակ միշտ գնում է Ընկերոջ մոտ և պատմում կյանքում եղած նորությունները…

Like this post? Please share to your friends: