Արտառոց դեպք Երևանում. երիտասարդ կինը դանակահարել է ամուսնուն. վերջինիս հասցրել են հիվանդանոց

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այսօր հիվանդանոց է տեղափոխվել 40 ամյա տղամարդ: Նրան օգնել են հարևանները:

Տղամարդը եղել է դանակահարված:

Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածք ստացել։

Նախնական վարկածով` տղամարդը դանակահարվել է իրենց տանը երիտասարդ կնոջ հետ վեճի ընթացքում։ 27-ամյա կինը խոհանոցից վերցրել է դանակն ու հարձակվել ամուսնու վրա` հարվածելով ոտքին։

Տղամարդուն հիվանդանոց են հասցրել հարևանները։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Like this post? Please share to your friends: