Արտակարգ դեպք Գյումրիում. հարսանիքի մասակցող գրեթե 30 հոգի հոսպիտալացվել են

Երեկ Գյումրի քաղաքի Դվին հարսանյաց սրահում հարսանիքի ընթացքում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Հարսանիքը դադարեցվել է, հարսանքավորները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Մինչ այս պահն էլ նոր մարդիկ են դիմում բուժօգնության:

Картинки по запросу դվին ռեստորան գյումրի

Ներկա պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 29 թունավորված կա, 6-ը երեխաներ են: Թունավորվածների մեծ մասը կանայք և երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:

Like this post? Please share to your friends: