Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-«Աչալուրջ» լրատվամիջոցներն «ահազանգում են», թե բա չեք ասի՝ Արմեն Սարգսյանը չի հրավիրվել Արցախի ԱԽ նիստին։ Թե լրատվամիջոցներն ինչ են «ահազանգում», սա հեչ։ Մեկ էլ կարդում ենք, որ իրիկվա կողմերը մեկ էլ ու՝ հրավիրել են, բայց Արմեն Սարգսյանը տեխնիկական պատճառներով չի կարողացել մեկնել։ Դե հո չեն ասելու, որ նեղացել է՝ բա ընչի՞ չէիք շուտ հրավիրում։
Բայց էս դեպքում ԶԼՄ-ների ղալմաղալը չի կարեւոր, կարեւորն այն է, որ իշխանությունները ամեն «ղալմաղալից» հետո իրենց կորցնում են ու սկսում կամ ուղղել իրենց «սխալը», կամ արդարանալ։
Զորօրինակ՝ եթե Արմեն Սարգսյանը ԱԽ անդամ չէ, կասե՞ք, թե ինչի եք տրվել ԶԼՄ-ների շանտաժին ու հրավիրել, ինքն էլ, պանիմայեշ, «տեխնիկական» պատճառներով չի կարողացել ներկայանալ։ Երեւի բենզին չուներ։
«Աչալուրջ» լրատվամիջոցներն «ահազանգում են», թե բա չեք ասի՝ Արմեն Սարգսյանը չի հրավիրվել Արցախի ԱԽ նիստին։ Թե…
Опубликовано Լիզա Ճաղարյան Вторник, 12 марта 2019 г.