ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Արթուր ՎԱնեցյանը պիտի մեկնի արձակուրդի՝ 11 օր տևողությամբ:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:
Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը», — նշված է վարչապետի որոշման մեջ։