Արգենտինայում Էրդողանին հիշեցրել են Հայոց ցեղասպանության մասին

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական ծագում ունեցող արգենտինացի լրագրողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:

«Չի կարելի Թուրքիային մեղադրել հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու համար… Հարցը թողնենք պատմաբաններին: Դա մեր պատմության մասը չէ, և մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման»,- նրա խոսքը մեջբերում է Prensa Armenia հայ-արգենտինական պարբերականը:

Էրդողանը նաև նշել է, որ երկրի իշխանությունները երբեք խտրականություն չեն դրսևորել Թուրքիայի հայ բնակչության նկատմամբ, որի թիվն այժմ հասնում է մոտ 100 հազարի:

Աղբյուր՝ Մամուլ.am

Like this post? Please share to your friends: