Արագ և խորը քուն մտնելը բավականին հեշտ է. ահա թե ինչ է պետք անել

Լավ և խորը քունն անփոխարինելի է օրգանիզմի պատշաճ գործառության  համար: Առողջ քնից նաև կախված է ձեր ամբողջ օրը: Այդ պատճառով էլ պետք է ճիշտ կազմակերպել քունը, որպիսի այն լինի խաղաղ և հանգիստ:

Եթե չեք կարողանում գիշերը հանգիստ քնել ստորև ներկայացնում ենք տարբերակներ հանգիստ, արագ և խոր քուն մտնելու համար․

Գործուն մեթոդ. ամեն օր հարկավոր է 5-10 րոպե շուտ անկողին մտնել՝ քնելու ժամն այդպիսով հասցնելով գոնե 23:00-ին: Իսկ եթե չի ստացվում, ուրեմն փորձեք հնարավորության դեպքում շուտ պառկել քնելու: Գնահատեք ձեր ժամանակն ու սովորեք հանգստանալ: Հիշեք, որ լավ քնելն ավելի կարեւոր է, քան կիսաքուն վիճակում շրջել կատարյալ մաքուր բնակարանում:

Քնելուց անմիջապես առաջ ծանր ընթրիքը ոչ միայն ավելորդ կիլոգրամների պատճառ կդառնա, այլեւ անհանգիստ քնի, քանի որ օրգանիզմը հանգստանալու փոխարեն կսկսի մարսել սնունդը: Այդ պատճառով հարկավոր է ուտել քնելուց առնվազն 3 ժամ առաջ, հեղուկ խմել՝ 1 ժամ առաջ:
Երեկոյան ժամերին արթնացած ախորժակը զսպելու համար խորհուրդ ենք տալիս խոտաբույսերով թեյ խմել՝ մեկ գդալ մեղրով: Ցանկացած տաք ըմպելիք հանգստացնող ազդեցություն է ունենում ստամոքսի վրա, իսկ մեղրը թույլ կտա ավելի հեշտ քնել:

10 րոպեով վեր կենալ անկողնուց

Եթե պառկել ու չեք կարողանում քնել, վեր կացեք, 10 րոպե ինչ որ բանով զբաղվեք, սակայն ոչ սոցկայքեր մտնելով կամ հեռուստացույց դիտելով։

Սառեցրեք սենյակը

Որպեսզի կարողանաք լավ քնել, այնպես արեք, որ սենյակի ջերմաստիճանը լինի 20 աստիճան, ոչ ավելի։

Դատարկեք միզապարկը

Քնելուց անմիջապես առաջ անպայման դատարկեք միզապարկը, որպեսզի հանգիստ քնեք։

Բանան ու կաթ

Քնելուց առաջ գոլ կաթն ու բանանը կարող են օգնել՝ խորը քուն մտնել։

Տաք ցնցուղ

Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունեք՝ լավ քնելու համար։

Գուլպա հագեք

Գուլպա հագնելիս մարմինը հաճելիորեն տաքանում է, եւ կարողանում եք հեշտ քնել։

Աղբյուր՝ lurer.com

Like this post? Please share to your friends: