Այս տորթն այնքան համեղ է ստացվում, որ սեղանին երկար չի մնում:
Բաղադրիչներ
- ձու՝ 4 հատ
- շաքարավազ՝ 1 բաժակ
- սոդա՝ 1թ.գ.
- մեղր կամ մուրաբայի օշարակ՝ կես բաժակ
- ալյուր՝ 2,5 բաժակ
Կրեմի համար.
- կաթ՝ 1 բաժակ
- ալյուր՝ 2 ճ.գ.
- շաքարավազ՝ 1 բաժակ
- կարագ՝ 250գ
- մանրեցրած ընկույզ՝ 1 բաժակ
Պատրաստման եղանակ.
Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք մեղրը, սոդան և ալյուրը: Լավ հարում ենք և խմորը բաժանում 4 մասի: Ջեռոցի թավան ծածկում ենք փայլաթիթեղով և լցնում ենք խմորը: Թխում ենք 180-200 աստիճանի տակ:
Պատրաստում ենք կրեմը.
Կաթը, ալյուրը եփում ենք մինչ խտանալը, սառեցնում և ավելացնում ենք շաքարավազը և կարագը, նաև ընկույզը: Լավ խառնում ենք:
Պատրաստի կորժերին կրեմ ենք քսում և զարդարում ենք քերած շոկոլադով:
Բարի ախորժակ…