Լրագրող Անի Քոչարը մեկ ամիս առաջ մայրացել է:
Անին երեկ նշում էր դստեր մեկ ամսականը: Նա հրապարակել է իր փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ, որին կից գրել է.
«Աստվածատուր Մարիաս դարձավ 1 ամսական:Երջանկությունը ձայն ունի, հոտ ունի ու անուն ունի»,- գրել է Անին:
«Ամենագեղեցիկ իրականացած երազանքս 1 ամսական է:
Աղջիկս ամենագեղեցիկ երազանքներիցս, որն իրականություն է:
Ժամերով գրկումս ես, կրծքիս. սրտիս բաբախով օրորում եմ քեզ, ժամերով նայում ու չեմ հագենում:
Սա քո կյանքի 1-ին աշունն է, իսկ մեզ համար 1-ին աշունը, երբ մենք արդեն չորսով ենք: Մի տեսակ ամբողջացած ու լիարժեք ենք արդեն. միայն թե իմանայիր, թե որքա՜ն սպասված ես. ես քեզ 3 տարի չէ, 12 տարի եմ սպասել. երբեք չեմ չարացել և այսօր առավել, քան երբևէ, գիտեմ, որ սպասումս զուր չէր. դու եկար ամենաճիշտ պահին. այն պահին, երբ Բարձրյալը «գործուղեց»: Վստահ եմ, որ մեծ առաքելությամբ ես ծնվել և թող քո միսիան բարի լինի։
Երբ Մարիան ծնվեց, ես հասկացա, որ Տերն ինձ օրհնելով, ցանկանում է, որ շարունակեմ ծառայել իրեն և ամենուր վկայեմ իր կենդանի փառքը: Տերը խոսում է ինձանով և, թեև կյանքս դժվարին մի աղոթք է, ես այն սրտի թրթիռով եմ ապրում»։