Ասատրյանները ԱՄՆ-ում իրենց տուն են հրավիրել Վաչե Ամարյանին․ ահա թե ինչ համատեղ հոլովակ են նրանք հրապարակել

Ամարյան Վաչեն, ինչպես հայտնի է, հիմա Նահանգներում է գտնվում։

Նա շատ բաց է իր գործունեության մեջ և սիրով համագործակցում է տեղի հայազգի բնակիչների հետ։ Նա հաճախ է հանդիպում իր հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք շոու բիզնեսի ոլորտում են։

Այս անգամ Վաչեն պատմել է այն մասին, որ գնացել է Նահանգներում բնակվող Ասատրյանների տուն, հաճելի ժամանց է ունեցել Տիգրան Ասատրյանի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նրան սիրով ու ջերմ են ընդունել Ասատրյանները, հյուրասիրել են։

Վաչեն Տիգրանի հետ հաճելի ճաշկերույթ ունենալուց հետո հանկարծ նկատել է դաշնամուրը։ Նա չի կարողացել զսպել իրեն ու սկսել է նվագել։ Իսկ Տիգրան Ասատրյանը սիրով ընկերակցել է նվագին՝ երգելով Վաչեի հնչեցրած երաժշտության ներքո։

Վաչեի ու Տիգրանի կատարումը բավականին հետաքրքիր ու  գեղեցիկ է ստացվել, տեսանկարահանվել է և տեսանյութը հայտնվել է երգիչների հարթակներում։

 

Like this post? Please share to your friends: