Այդ օրը բոլորը կարծես պայմանավորված լինեին, ամեն երկրորդ այցելուն իմաստունին միևնույն հարցն էր տալիս.
-Ի՞նչ է լինելու մահանալուց հետո:
Իմաստունը միայն ծիծաղում և ոչինչ չէր պատասխանում: Հետո աշակերտները հարցրեցին, թե նա ինչու է խուսափում պատասխանից:
-Դուք նկատել ե՞ք, որ հետմահու կյանքով հետաքրքրվում են միայն նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ անել այս կյանքի հետ: Նրանց ևս մեկ կյանք է հարկավոր, որն անվերջ կտևի,-պատասխանեց իմաստունը:
-Այնուամենայնիվ, կա թե՞ ոչ անդրշիրիմյան կյանք,- համառեց աշակերտներից մեկը:
-Հարցը նրանում է կայանում, թե արդյո՞ք կա կյանք ՄԻՆՉ մահը, պատասխանեց իմաստունը: