Սա ուղղակի հիանալի միտք է…նախապատրաստեք հիմա և ձմռանը վիտամինների պակաս չեք ունենա:

Անհրաժեշտ է.
- 1կգ բուլղարական պղպեղ
- 1կգ լոլիկ
- 1կգ գազար
- 1կգ սոխ
- կանաչի՝ մաղադանոս, սամիթ, սոխ

Պատրաստման եղանակ.
Գազարն անցկացնել խոշոր քերիչով: Լոլիկը, պղպեղը, սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանր կտրատած կանաչին:
Այս բանջարեղենային խառնուրդը հարմար է ապուրներ, բորշ պատրաստելու, նաև տապակած մսի հետ մատուցելու համար:
Բանջարեղենն անմիջապես կտրատելուց հետո լցնել տոպրակների մեջ և հանել օդը: Դրա համար կարելի է օգտագործել վակումային սարք կամ թեթև սեղմել, որ օդը դուրս գա:
Բարի ախորժակ: