Աշոտն ինձ անակնկալի բերեց…Լիկա Սալմանյան

Լիկա Սալմանյանն ու Աշոտ Սարգսյանը նշանադրվել են: Դերասանուհին ներկայացրել է իրադարձության մանրամասնները, ինչպես նաեւ տրամադրել է Դուբայում անցկացրած հանգստի լուսանկարները:

Վաղուց էինք ծրագրում ճանապարհորդել, բայց երկուսիս աշխատանքային զբաղվածությունը թույլ չէր տալիս: Հատուկ չէինք ծրագրել ծննդյանս օրն արտերկրում անցկացնել, զուգադիպեց: Քաղաքի ընտրությունն իմն է, Աշոտը շատ անգամներ է եղել Դուբայում: Տպավորված եմ վերադարձել այնտեղի կարգուկանոնից: Շքեղ քաղաք էր, -պատմել է դերասանուհին:

23-ամյակի օրը նա ամուսնության առաջարկություն է ստացել.«Աշոտի առաջարկն ինձ համար էլ անակնկալ էր: Երբ տեսա մատանին, մի պահ քարացա: Աննկարագրելի են այդ պահին ունեցածս ապրումները՝ հուզմունք, երջանկություն, շփոթմունք… Ամեն բան խառնվել էր իրար»:

Զույգը հարսանիք իրականացնելու ծրագրեր դեռ չունի.«Աստված առաջ, երբ գա այդ օրը, բոլորը կիմանան: Մենք ոչինչ գաղտնի չենք պահում»,- նշել է Լիկան:

Դերասանուհու փոխանցմամբ՝ այս տարեդարձն ամենատարբերվողն էր իր կյանքում.«Այս տարի շատ երջանիկ եմ, քանի որ սիրում եմ ու շատ սիրված եմ»:

Like this post? Please share to your friends: