
Այս պատանին, ում մասին այսօր կպատմենք, ժամանակին բժիշկներից լսել է սարսափելի կանխատեսում: Նրան հայտնեցին, որ ինքն ունի գենետիկ խանգարում, որն անվերջ է դարձնում հասակի ավելացման պրոցեսը: Դա իսկապես այդպես է թե ոչ, դժվար է հստակ ասել, համենայն դեպս, տղայի մայրը այնքան էլ վստահ չէ, որ որդու հասակը մի օր կդադարի ավելանալ:
Երիտասարդի անունը Բրոկ Բրաուն է, նա 19 տարեկան է, և պաշտոնապես համարվում է աշխարհում ամենաբարձրահասակ դեռահասը: Ամեն տարի նրա հասակն ավելանում է 15 սմ:
Երբ տղան գնաց մանկապարտեզ, նրա հասակը կազմում էր 157 սմ, միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին՝ 182սմ, իսկ ավագ դպրոցում՝ 213 սմ:

Դժվար չէ հասկանալը, որ Բրոկի համար հագուստ գնելն իսկական գլխացավանք է: Եվ հագուստը, և կոշիկները նրա համար կարվում են պատվերով: Բացի այդ, նրա համար պատվիրել են հատուկ մահճակալ՝ 2.5 մետր երկարությամբ, նաև հատուկ աթոռ:
Երբ տղան 5 տարեկան էր, բժիշկները նրա մոտ ախտորոշեցին «Սոտոսի սինդրոմ» և ասացին, որ, հավանաբար, տղան չի ապրի մինչ 16 տարեկան:
Սակայն վերջին հետազոտությունների ժամանակ բժիշկները վստահեցրեցին ծնողներին, որ տղան կարող է ապրել լիրաժեք կյանքով:

Ցավոք, Բրոկն իր հասակի պատճառով ունի բազմաթիվ խնդիրներ. սրտի մեծ ծանրաբեռնվածություն, ողնաշարի ծռում, տղան շատ արագ է հոգնում: Մայրն ասում է, որ տղան հաճախ է նյարդայնանում, այդ պատճառով էլ նա դեղամիջոցնէր է ընդունում՝ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար:
Մնում է հուսալ, որ պրեպարատների օգնությամբ հնարավոր կլինի կանխել հասակի հետագա ավելացումը, և Բորկը կկարողանա լիարժեք և սովորական կյանքով ապրել:




