Անտեսանելի հղիություն կամ պատմություն այն մասին, թե ինչպես կինը հասկացավ, որ հղի է՝ միայն ծննդաբերելուց առաջ

21 ամյա Շարլոտտա Թոմսոնը չէր էլ մտածում, կրծքի տակ երեխա է կրում: Աղջիկն ապրում էր սովորական ռիթմով և միայն ծննդաբերությունից որոշ ժամանակ իմացավ, որ երեխա է ունենալու:

Ամբողջ հղիության ընթացքում նա ընդգծող հագուստ էր կրում, սակայն ոչ ոքի մտքով նույնիսկ չէր կարող անցնել, որ աղջիկը հղի է: Զարմանալի է, բայց հենց աղջիկն էլ ոչ մի բան չէր հասկացեկ, քանի որ իր օրգանիզմում ոչ մի փոփոխություն չէր նկատվում:

Սակայն մի գիշեր աղջկա հանգիստ քունը խանգարվեց ուժեղ ցավի պատճառով՝ որովայնի շրջանում: Աղջիկը շտապ օգնություն կանչեց, և նրան հիվանդանոց հասցրեցին:

Ես լավ հիշում եմ, երբ բուժքույրն ասաց, որ շուտով երեխաս կծնվի: Ինձ մոտ սարսափելի շոկ էր, քանի որ նման բան նույնիսկ չէր անցել մտքովս: Բարդ էր հավատալ, որ դա իրականություն է:

Ապրումների համար ամենամեծ առիթն այն էր, որ աղջիկը չգիտեր, թե ծնողներն ինչպես կվերաբերվեն անսպասելի նորության: Բարեբախտաբար, ծնողներն ուրախությամբ ընդունեցին այդ լուրը և շատ օգնեցին իրենց աղջկան:

Բժիշկները կարծում են, որ Շարլոտտայի երեխան զարգացել է կնոջ կողերի տակ, այդ պատճառով էլ հղիությունն աննկատ է եղել:

Չնայած նրան, որ Շարլոտտան չէր սպասում երեխայի լույս աշխարհ գալուն, միևնույնն է, համարում է, որ դստեր ծնունդն իրեն ամենաերջանիկն է դարձրել:

Like this post? Please share to your friends: