Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2019 թվականին նախատեսվում է բուժօգնություն ցուցաբերել անպտղությամբ տառապող անձանց: Անվճար կկատարվեն բժշկական հետազոտություններ և անպտղության բուժում, նաև անհրաժեշտության դեպքում կկիրառվեն օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ:
Ներկայումս քննարկվում են ծրագրի մանրամասները, պետպատվերի տեղադրման պայմանները, նաև ծրագրի ամբողջ ընթացակարգը: Բնական է, որ դրա համար ժամանակ է պահանջվում:
Երբ ավարտվեն աշխատանքները, քաղաքացիները կկարողանան ներկայացնել հարցումներն ու դիմումները:
Առողջապահության նախարարությունը կհայտարարի ծրագրի մեկնարկի մասին:
Առողջապահության նախարարություն