Անչափ համեղ կոտլետներ. երբեք չեք գուշակի, թե ինչից են պատրաստված

Այս կոտլետները կարելի է մատուցել և որպես խավարտ, և որպես ինքնուրույն ուտեստ: Համեղ կոտլետների գաղտնիքը՝ դրանց հիմնական բաղադրիչն է: Կոտլետները պատրաստված են կաղամբից, այդ պատճառով էլ շատ օգտակար և թեթև են:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաղամբ՝ 700գ
  • ձու՝ 2 հատ
  • սոխ՝ 2 հատ
  • սպիտակաձավար՝ 4-5 ճ.գ.
  • աղ՝ 1թ.գ.
  • կանաչի՝ ըստ ճաշակի
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • կարագ՝ 30գ
  • ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակ.

  1. Կաղամբը մանր և բարակ կտարտել և դնել եռացող ջրի մեջ՝ մոտ 7-10 րոպեով:
  2. Սոխը կտրատել փոքր խորանարթիկների:
  3. Տաքացրած թավայի մեջ մի կտոր կարագ ավելացնել և լցնել սոխը:
  4. Սոխը տապակել, մինչ այն ոսկեգույն կդառնա: Լցնել ափսեի մեջ:
  5. Կաղամբը լցնել քամիչի մեջ, որպիսի ամբողջ ջուրը դուրս գա: Հետո լավ քամել նաև ձեռքով:
  6. Կաղամբը լցնել խորը տարրայի մեջ, ավելացնել սոխը, ձուն, աղը, սպիտակաձավարը, կանաչին և համեմունքները:
  7. Լավ խառնել և թողնել 10 րոպե: Եթե զանգվածը շատ թույլ ստացվի, կարելի է սպիտակաձավար ավելացնել:
  8. Կոտլետներ ձևավորել և երկու կողմից տապակել տաքացրած ձեթով թավայի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը:
  9. Կոտլետները շատ արագ են տապակվում:
  10. Կա պատրաստելու ևս մեկ տարբերակ: Կարելի կոտլետները դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Թավայի մեջ նախորոք հարկավոր է թխելու թուղթ փռել, կոտլետներին կարագ քսել և դնել ջեռոցը՝ 20 րոպեով: Հետո հանել, ձվի սպիտակուց քսել և 10 րոպեով վերադարձնել ջեռոցի մեջ:
  11. Կարելի է մատուցել թթվասերի, մանանեխի կամ ցանկացած այլ սոուսի հետ:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: