Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ աղանդերի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:
Այն ոչ միայն հիացնող համային հատկություններով է օժտված, այլև շատ ցածր կալորիականություն ունի: Պարզ բաղադրիչներ է պարունակում և շատ հեշտ է պատրաստվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 3 բանան
- կես ճաշի գդալ շաքարավազ
- 20-25 գ ժելատին
- 500 գ կաթնաշոռ
- 100 մլ ջուր
Սկսում ենք պատրաստել.
- Բլենդերի մեջ ենք ուղարկում կտրատած բանաը, շաքարավազը և կաթնաշոռը: Միասեռ զանգված ենք դարձնում:
- Առանձին տարրայի մեջ խառնում ենք ջուրն ու ժելատինը, դնում ենք ցածր կրակի վրա և անդադար խառնում ենք, մինչև լիովին լուծվի ժելատինը:
- Դրանից հետո ժելատինի լուծույթը լցնում ենք բանանի խառնուրդի վրա և լավ խառնում ենք:
- Լցնում ենք փոքր ձևավոր ամանների մեջ և դնում սառնարանը մի քանի ժամով:
- Երբ սուֆլեն լիովին սառի, շուռ ենք տալիս սովորական ափսեի մեջ, ցանկության դեպքում լցնում ենք հալած շոկոլադ: Սուֆլեն պատրաստ է մատուցման համար:
Բարի ախորժակ…