
Աղցանը շատ արագ է պատրաստվում, բացի այդ օգտագործվում են այնպիսի բաղադրիչներ, որոնք կան յուրաքանչյուրի տանը: Փորձեք այս աղցանը, և այն կդառնա ձեր սեղանի հաճախակի հյուրը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 100գ ապխտած հավ կամ երշիկ
- 150գ պանիր
- 1 թարմ վարունգ
- 1 միջին չափի հում գազար
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- մայոնեզ կամ թթվասեր

Պատրաստման եղանակ.
Կտրատել և խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել աղն ու մայոնեզը: Խառնել և զարդարել ըստ ցանկության:
Բարի ախորժակ: