5 TV-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է, թե ինչպես է Նիվա մակնիշի ավտոմեքենան փորձել «ներխուժել» Երևանի քաղաքապետարան: Ավտոմեքենան բավական երկար ժամանակ կայանել է քաղաքապետարանի շենքի մուտքի աստիճանների վրա:
Հայտնի չէ, թե ինչպես է մեքենան հայտնվել այնտեղ և ինչու համապատասխան մարմինները չեն սանձել «անկարգ» Նիվային: