Այսօր ցանկանում ենք կիսվել ունիկալ խմորի բաղադրատոմսով: Այն եփելու ընթացքում չի կպչում, ստացվում է էլաստիկ և համեղ:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 1կգ խմորի համար.
- 1 ձու
- 4 բաժակ ալյուր
- 1 բաժակ հանքային գազավորված ջուր
- 0.5 թ.գ. աղ
- 0.5 թ.գ. շաքարավազ
- 4 ճ.գ. ձեթ
Պատրաստման եղանակ.
- Խառնել ձուն, հանքային ջուրը, շաքարավազը, աղը և ձեթը:
- Աստիճանաբար ավելացնել ալյուրը:
- Խմոր հունցել, սպասել 15-20 րոպե և պատրաստել պելմենին:

Բարի ախորժակ: