Անեկդոտ այն մասին, որ ամեն ինչ մարդու գլխում է…

85 ամյա Սառայի ծննդյան օրն էր, պիտի գային նրա 3 ընկերուհիները…

85 ամյա Սառայի ծննդյան օրն էր, պիտի գային նրա 3 ընկերուհիները…

Որդին տորթ և քաղցրավենիք էր գնել և այդ ամենը դրել խոհանոցում, և քանի որ Սառայի հիշողությունը լավ չէր, որդին գրել էր թերթիկի վրա, թե ինչ և ինչպես անել, և ամրացրել էր այն սառնարանին:

Երբ եկան ընկերուհիները, Սառան գնաց խոհանոց և կարդաց.

1.Թեյ հյուրասիրել:

Նա թեյ է բերում հյուրասենյակ, ամբողջը խմում են: Կրկին գնում է խոհանոց և կարդում.

1.Թեյ հյուրասիրել:

Կրկին տանում է թեյ և կրկին բոլորը խմում են:

Հետո նորից նույնը…և այդպես 6 անգամ:

Երբ ընկերուհիները դուրս են գալիս, նրանցից մեկն ասում է.

-Բայց ինչ անշնորքն է Սառան, գոնե մի բաժակ թեյ հյուրասիրեր…երկու ժամ է նստած էինք իրենց տանը:

Մյուսը պատասխանում է.

-Ինչպե՞ս թե, մենք Սառայի տանն ենք եղե՞լ:

Երրորդն էլ ասում է.

-Իսկ Սառան ո՞վ է…

 

Երբ երեկոյան որդին վերադառնում է տուն և տեսնում, որ քաղցրավենիքին նույնիսկ ձեռք չեն տվել, հարցնում է.

-Մայրիկ, ի՞նչ է պատահել:

Պատկերացնում ես, որդիս, այդ պառավներն այդպես էլ չեկան…

Like this post? Please share to your friends: