Արմեն Մկրտչյանը՝ Հայկական Երազանք կուսակցության նախագահը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
-Իմ սիրելի Ժողովուրդ, սոցցանցերում շատերդ այսօր ակտիվորեն քննադատում էիք Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով հայ-ռուսական հարաբերությունները ձախողելու, գազի գին չէժանացնելու, սառը վերաբերմունքի արժանանալու մեջ:
Գիտեք, շատ գործընթացներում ինքս եմ հանդես գալիս քննադատություններով, բայց սա այդ պահը չէ: Եկեք սթափ նայենք. Այսօր՝առավել քան երբևէ, վարչապետ Փաշինյանը մեր աջակցության կարիքն ունի:
Դուք գոնե հասկանում ե՞ք ինչ դժվար է հաջորդել մեկին, ով գերտերությունների հետ շփվել է միմիայն շողոքորթելով, հաճախ էլ 12 տարեկան աղջկա պես նեղացվել ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ գագաթնաժողովների ժամանակ:
Իսկ գիտեք, թե՞ ամեն անգամ գազի գին չթանկացնելու համար որքան պետական հարստություն է նվիրաբերվել ՌԴ-ին նախկինում, իսկ մեզ ներկայացվել որպես ճկուն քաղաքականության ձեռքբերում:
Սիրենք թե ոչ, էս մարդը մեզ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ է նվիրել, մեզ ազատել է սերժահհկական բռնապտությունից, ու հիմա մենք կուշտ փորը, էժան գազը դրել ե՞նք ազատության, արժանապատվության հետ նույն նժարին:
Մի կողմ դրեք սեփական ամբիցիաները, գոնե այս վճռորոշ պահին կանգնենք Վարչապետի, մեր Նիկոլի կողքին, ու ասենք, ոչ մի գերտերության առաջնորդի առաջ չընկրկես, Նիկոլ Դուխով!!!
Հարգանքներով քաղաքագետ,Հայկական Երազանք կուսակցության վարչության նախագահ Արմեն Մկրտչյան
Իմ սիրելի Ժողովուրդ, սոցցանցերում շատերդ այսօր ակտիվորեն քննադատում էիք Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով հայ-ռուսական…
Опубликовано Armen Mkrtchyan/Արմեն Մկրտչյան/Армен Мкртчян Пятница, 28 декабря 2018 г.