Այս մասին ոչ մի պարագայում ու ոչ մեկի ներկայությամբ մի խոսեք… Այդպես միայն ձեզ կվնասեք

Առաջին բանը, որն, ըստ իմաստունների, անհրաժեշտ է գաղտնի պահել՝ հեռուն գնացող պլաններն են: Լռեք այնքան ժամանակ, մինչ պլանը կիրականացնեք:

Երկրորդը, ինչի մասին պետք չէ խոսել, կատարած բարեգործությունն է: Բարի գործը՝ հազվադեպ հանդիպող երևույթ է, և հենց դրա համար էլ պետք է լռել դրա մասին: Ինքներդ ձեզ մի գովեք լավ գործերի համար:

Не говорите, что у вас все хорошо - не злите людей. Не говорите, что у вас все плохо, и как вам т... ▷ Socratify.Net

Երրորդը, ինչի մասին խորհուրդ են տալիս լռել իմաստունները, դա սեփական ասկետիկությունն է: Աջուձախ մի պատմեք սնվելու, քնի, նաև ինտիմ հարաբերությունների մեջ սահմանափակումների մասին:

Չորրորդը, ինչը նույնպես պետք չէ բարձրաձայնել, դա սեփական խիզախությունն ու արիությունն է: Ձեզ ոչ ոք չի պատրաստվում դրա համար պարգևատրել, դա ձեր սեփական ձեռքբերումն է:

Հինգերորդը, որի մասին ուրիշների ներկայությամբ խոսել պետք չէ, դա հոգևոր գիտելիքներն են: Հոգևոր գիտելիքներն ունեն տարբեր մակարդկաներ և պիտի բացահայտվեն գիտակցության մաքրության որոշակի մակարդակի հասնելու դեպքում:

Не говорите, если это не изменяет тишину к лучшему ▷ Socratify.Net

Վեցերորդը, ինչի մասին հատկապես պետք չէ խոսել, դա տան մեջ, ընտանիքի ներսում տեղի ունեցող վիճաբանություններն են, և առհասարակ, ընտանեկան կյանքը: Հիշեք, որքան քիչ եք խոսում ձեր ընտանիքում եղած խնդիրների մասին, այդքան ավելի ամուր է այն:

Յոթերորդը, ինչի մասին ցանկալի է լռել, դա տհաճ խոսքերն են, որոնք լսել եք որևէ մեկից: Դրսում կարելի է կեղտոտել և կոշիկները, և գիտակցությունը: Եվ այն մարդը, ով՝ գալով տուն, պատմում է այն ամենը, ինչ լսել է հիմար մարդկանցից, ոչ մի բանով չի տարբերվում նրանից, ով եկել է տուն և չի հանել կեղտոտ կոշիկները:

Like this post? Please share to your friends: