Այս հեքիաթը գրել է հոսպիսում ապրող մի տղա: Գումար հարկավոր չէ, հարկավոր է միայն կարդալ

Արեգ, 12 տարեկան: Անցյալ աշնանը նրանից հրաժարվել են, և հիմա նա բժիշկների հսկողության տակ է: Այս հեքիաթը նա գրել է գրական մրցույթի համար, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ նա ուզում  է, որ իր հեքիաթը կարդան: Որպիսի զգան՝ ում պետք է և ով ուզում է…

Երբ Արեգը վերակենդանացման բաժանմունքում էր, նրան խոստացել էին, որ իր հեքիաթը դեռ կարդալու են: Այսօր նա իրեն ավելի լավ է զգում: Այս հեքիաթը տարածելով՝ կկարողանանք կատարել մի երեխայի ցանկություն, որպիսի հեքիաթը ավելի երկար ուղի անցնի: Արեգն արժանի է դրան…

 

Հեքիաթ՝ լուսնի շողի մասին

Լինում է, չի լինում, մի փոքրիկ ոսկեգույն լուսնի շող է լինում: Այն այնքան բարակ էր, որ մի կերպ էր անցնում խիտ ամպերի միջով: Մութ անտառում նա հաճախ էր մոլորվում ճյուղերի մեջ և չէր կարողանում պատուհանից ներս մտնել, եթե վարագույրները փակ էին: Նա երազում իր ավագ եղբայրների պես դառնալ՝ ուժեղ և վառ արևի շող, որպիսի բոլորին ջերմություն, կյանք ու ուրախություն պարգևի:

Շողը տրտնջում էր.

-Մի՞թե միշտ այսքան թույլ եմ լինելու: Ի՞նչ լավ բան կարող եմ անել:

Բայց մի օր գեղեցիկ արծաթափայլ աստղիկն ասաց նրան.

-Ես ու դու յուրահատուկ ենք: Մենք կարողանում ենք լույս տալ գիշերը և աշխարհին կախարդանք հաղորդել: Պարզապես շողա և մի վախեցիր:

Եվ լուսնի շողը վազեց գետակի մութ ջրի վրայով և փայլող ուղի նկարեց: Բոլոր թռչունները, ձկները, և նույնիսկ ծառերը հիացան նրանով: Հետո շողը մի պատուհանից ներս մտավ և շոյեց քնած երեխայի դեմքը: Շողը սկսեց խաղալ և թռչկոտել անտառի տերևների վրա և մոլորված եղնիկին օգնեց գտնել իր մայրիկին: Իսկ առավոտյան շողը շատ երջանիկ և հոգնած վերադարձավ իր տուն: Այնտեղ թաքնվեց մինչ հաջորդ մայրամուտ, մինչ հաջորդ հերոսություններ…

 

Հ.Գ.Հոսպիսը բժշկական կառույց է, որը ստեղծված է անբուժելի հիվանդների կյանքի վերջին օրերն արժանապատիվ կազմակերպելու նպատակով: Հոսպիս բառը լատինական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «հյուր ունեցող»: Վաղ ժամանակներում հոսպիսները նախատեսված են եղել հիվանդների եւ ուխտավորների համար:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: