Երևի բոլորն էլ մի օր մտածել են, թե ինչ է իսկական սերը: Եվ յուրաքանչյուրը գտել է մի պատասխան: Դա և երջանկություն է, և ցավ, և ուրախություն: Եվ բոլորը միասին: Բայց ինչ-որ մեկը միշտ գերիշխում է:
Առաջարկում ենք անցնել այս պարզ թեստը: Ընտրեք այն զույգին, որն ըստ ձեզ իսկապես երջանիկ է և կարդացեք պատասխանը.
1.Առաջին զույգին ընտրած մարդիկ մեծ նշանակություն են տալիս կրկքին: Նրանց համար կարևոր է, որ զուգընկերն առանց խոսքերի իրեն հասկանա: Նրանք չեն համարում, որ հարկավոր է համատեղ լուսանկարներ տեղադրել համացանցերում, և ընդհանուր առմամբ, նախապատվություն տալիս են իրական, այլ ոչ թե վիրտուալ կյանքին:
2. Երկրորդ նկարն ընտրած մարդիկ տարբերվում են հետաքրքիր մտածելակերպով: Նրանց համար կարևոր են մանրուքները, ամեն ինչ պիտի անթերի և ներդաշնակ լինի: Նաև նրանց դուր է գալիս համացանցերում կիսվել անձնական կյանքի մանրամասներով:
3.Երրորդ տարբերակն ընտրում է հարցվածների միայն 30 տոկոսը: Այս ընտրությունը լիովին բնութագրում է ձեզ որպես շատ հասուն, վստահել կարողացող մարդու, ով ուշադրություն չի դարձնում շրջապատի մարդկանց կարծիքներին: Այդպիսի մարդիկ հիանալի հասկանում են, որ երջանիկ հարաբերությունները ցուցադրելը՝ հարաբերությունների գլխավոր նպատակը չէ: Նրանք մտածում են ներկայի և ապագայի մասին: