Փոքր երեխաները շատ հետաքրքասեր են: Նրանք ամեն ինչ բերանը դնելու սովորություն ունեն: Սակայն հաճախ ծնողները թերագնահատում են այն վտանգները, որոնք առկա են իրենց սեփական տան մեջ:
4 տարի առաջ Կառլան և իր ամուսինը քիչ էր մնում կորցնեին իրեն կրտսեր որդուն, ով այդ պահին ընդամենը 1 տարեկան էր: Իսկ դրա պատճառն էր փոքր մարտկոցը:
Էմմետը գետնին այդպիսի մարտկոց էր գտել և կուլ էր տվել: Ծնողները նկատել էին, որ երեխան կամակոր է դարձել, ուժասպառ է և անհանգիստ: Վախենալով երեխայի առողջության համար՝ տարել էին բժիշկի մոտ: Սակայն բժիշկն ասել էր, որ երեխայի մոտ սովորական մրսածություն է:
Սակայն երկու օր անց երեխան սկսեց արյունով հազալ: Միայն դրանից հետո նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Ռենտգենի շնորհիվ երեխայի ներսում հայտնաբերեցին մարտկոցը, որը քայքայում էր օրգանիզմը:
Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց: Էմմետը ենթարկվեց 65 վիրահատության՝ հաջորդ 4 տարվա ընթացքում և սկսեց ապաքինվել:
Հիմա նա 5 տարեկան է: Երեխան խոսում է արհեստական ձայնալարերի միջոցով, բայց դա իրեն չի խանգարում լիարժեք ապրել: