Ցավոք, բավականին տարածված խնդիր է, երբ երեխաներին, նաև մեծահասակներին, ծաղրում են ավելորդ քաշի պատճառով: Բրեանա Բոնդը քննադատությունների զոհերից մեկն է:
Առաջին դասարանում աղջիկը կշռում էր 45 կիլոգրամ, իսկ չորրոդում՝ 85: Իրականում դա զարմանալի չէ, քանի որ Բրեանայի ծնողները նրան երես էին տալիս սննդի միջոցով: Նրա համար ամեն օր շոկոլադ, փքաբլիթ, ֆասթֆուդ էին գնում: Երեխան գրեթե ամեն օր վնասակար սնունդ էր օգտագործում:


Ծնողներն անհանգստացան այն ժամանակ, երբ աղջկա քաշը 10 տարեկանում անցավ 80 կիլոգրամը: Նրանք անալիզներ հանձնեցին, ինչի արդյունքում պարզվեց, որ ավելորդ քաշը ոչ թե ինչ-որ հիվանդության արդյունք է, այլ ծանր, քաղցր և յուղոտ սնունդի չարաշահման հետևանք է: Բրեանայի ծնողները որոշեցին լրջորեն հետևել երեխայի սննդակարգին՝ նրա համար միայն միրգ, բանջարեղեն և առողջ սնունդ գնելով:
Աղջկան գրանցեցին լողի և վոլեյբոլի: Սկզբում երեխան բարդություններ ուներ, և նրա մոտ ոչինչ չէր ստացվում, դժվարություններ էին առաջանում: Բրեանան շատ էր հոգնում և նեղանում էր ծնողներից, որ իր համար ֆասթֆուդ չեն գնում:


Սակայն շուտով այդ ամենը սկսեց դուր գալ Բրեանային, և աղջիկը նիհարեց 34 կիլոգրամ: Աղջկան դադարեցին ծաղրել, և նա կարողացավ սպորտում հասնել որոշակի բարձրունքների:
Այժմ Բրեանան 14 տարեկան է, նա չունի ավելորդ քաշ և հաճույքով կիսվում է նիհարելու գաղտնիքներով բոլոր նրանց հետ, ում դա անհրաժեշտ է:

