Այս աղջիկը մահացավ: Նրան թաղեցին մոր ողբի տակ: Բայց հաջորդ օրն ինչ-որ մեկը թակեց դուռը…

Աղջիկը զբաղված էր կարուձևով և սովորության համաձայն՝ մի կոճակը պահել էր բերանում: Միևնույն ժամանակ քթի տակ երգում էր և նույնիսկ պատասխանում էր մոր հարցերին: Հանկարծ խորը շունչ քաշելով՝ նա սկսեց խեղդվել: Հարզատները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է եղել: Սիրտը կանգ առավ, նա դադարեց շնչել: Տեսնելով կարուձևի գործիքները՝ նրանք ամեն ինչ հասկացան: Կոճակը հայտնվել էր շնչուղիներում և դարձել էր թթվածնի պակասի պատճառ:

Աղջիկը վարկենապես սկսեց կապտել, իսկ մոտակա հիվանդանոցը շատ հեռու էր գտնվում: Երբ աղջկան հասցրեցին այնտեղ, բժիշկը միանգամից արձանագրեց մահվան պատճառը՝ մահ, որ վրա է հասել խեղդվելուց:

Ընտանիքում սուգ էր: Աղջկան հագցրեցին, մատին թողեցին նրա սիրելի ոսկե մատանին: Իսկ թաղումից հետո հավաքվել էին հարազատներով՝ աղջկա մահը սգալու համար: Բայց շուտով թակեցին դուռը…

Հենց իր հոգեհանգստին եկել էր իբր մահացած աղջիկը՝ բոլոր հյուրերին և ծնողներին վախեցնելով: Նա ամբողջովին կեղտոտ էր և հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա: Նրան կերակրեցին, զգետսափոխեցին և տարան քնելու: Առավոտյան աղջիկը պատմեց մի անհավանական պատմություն: Կոճակը, որ ինքը կուլ էր տվել, ամբողջովին չէր փակել թթվածնի հոսքը, կոճակի անցքերից բավարար թթվածին էր գալիս, որպիսի ուղեղը ողջ մնա, բայց սրտի զարկերը շատ թույլ և դանդաղ էին: Նա ամեն ինչ լսում էր, բայց ոչինչ չէր կարողանում անել:

Նա կմահանար, եթե չլինեին կողոպտիչները, ովքեր նկատել էին աղջկա ոսկե մատանին: Գիշերը նրանք փորել էին գերեզմանը, հանել մատանին, ցանկացել էին վերցնել նաև զգետսը: Այն հանելու ընթացքում կտրուկ շուռ էին տվել աղջկան, ինչի արդյունքում կոճակը դուրս էր թռել, իսկ աղջիկը կարողացել էր շունչ քաշել: Երկու կողոպտիչները վախից մահացել էին տեղում, իսկ մյուս երկուսին ավելի ուշ ձերբակալել էին…

Like this post? Please share to your friends: