Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. ազգային հերոսն այսօր կդառնար 60 տարեկան

Այսօր՝ մարտի 5-ին, ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին Արարատում:

-Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա,-սա սպարապետի խոսքերից է:

Картинки по запросу վազգեն սարգսյան

1990-95թթ եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1990-92թթ` ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1990-92թթ «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար, 1991-92թթ.՝ ՀՀ պաշտպանության 1-ին նախարար, 1992-93թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993թ.՝ «Երկրապահ» միության նախագահ, 1993-95թթ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի պետնախարար, 1995-99թթ՝ ՀՀ պաշտպանության նախարար: Վազգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ աշխատեց չորս տարի և այդ ընթացքում հայկական բանակը համալրեց լավագույն մասնագետներով: Նրա օրոք բանակը կրկնապատկվեց՝ համեմատած նախորդ երկու տարիների: «Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, բայց հաճելի հոգս է»,- նշել է Վազգեն Սարգսյանը։

Картинки по запросу վազգեն սարգսյան

Երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է լուծել Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով, Սարգսյանը պատասխանել է. «Թող նա դա անի. մենք պատրաստ ենք»: 1999թ. հունիսի 11-ից՝ ՀՀ վարչապետ։ 1998թ.՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, 1999թ.՝ «Միասնություն» դաշինքի համանախագահ։

Վազգեն Սարգսյանը մահացել է 1999թ․ հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով: 1999թ. հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։

Like this post? Please share to your friends: