Այսպիսի կարտոֆիլ հաստատ չեք պատրաստել. սա ամենահամեղ խավարտն է, որ երբևէ փորձել եմ

Կարտոֆիլի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, բայց որպես խավարտ՝ այն հիմնականում օգտագործում ենք տապակած, եփած կամ պյուրեի տեսքով:

Եթե ցանկանում եք ինչ-որ յուրահատուկ և համեղ մի բան պատրաստել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:

Պանրով կարտոֆիլ՝ ջեռոցում

Բաղադրիչներ

կարտոֆիլ՝ 1 կգ

պինդ պանիր՝ 50 գ

կարագ՝ 30 գ

մայոնեզ՝ 1 ճ.գ.

մանրեցրած սամիթ՝ 1 ճ.գ.

աղ՝ 1/2 թ.գ.

սխտոր՝ 4 պճեղ

 

Պատրաստման եղանակ

Սկզբում հարկավոր է լավ լվանալ կարտոֆիլը և պատառաքաղով ծակծկել:

Դնում ենք ջեռոցը՝ 45 րոպե-1ժամ, դա կախված է կարտոֆիլի չափից: Ջերմաստիճանը 180-200:

Մինչ կարտոֆիլը եփվում է, քերում ենք պանիրը:

Հետո խառնում ենք պանիրն ու փափկած կարագը, նաև ավելացնում ենք ճզմած սխտորը, կանաչին, մայոնեզը և ցանկացած համեմունքներ:

Ստացված զանգվածից գնդիկներ ենք սարքում:

Երբ կարտոֆիլը պատրաստ լինի, վրան կտրվածքներ ենք անում, ինչպես պատկերված է նկարում:

Յուրաքանչյուր կարտոֆիլի կտրվածքի մեջ դնում ենք պանրային գնդիկ և երկու րոպեով դնում ջեռոցը:

Սա կդառնա ձեր ամենասիրելի խավարտը:

 

Like this post? Please share to your friends: