Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ամուսնանում են 60 տարեկանից հետո: Մի՞թե այդ տարիքում հնարավոր է սիրել: Մի՞թե չի կարելի ուղղակի շփվել: Ինչի՞ համար են ամուսնանում:
Ծնողներս միասին ապրել են 32 տարի: Բայց հայրս մահացավ 64 տարեկան հասակում: 60 տարեկանում մայրս մնաց միայնակ: Մենք ինչպես կարողանում, աջակցում էինք նրան, տարանք մեր տուն ապրելու: Ես ու ամուսինս մեծ տան մեջ ենք ապրում, երկու երեխա ենք մեծացնում՝ աղջիկ և տղա: Մայրիկս սկեց ինձ օգնել. ուտելու բան էր պատրաստում, մաքրություն էր անում, լվացք: Նա երեխաներին դպրոցից վերցնում և տանում էր խմբակներ: Պիտի խոստովանեմ, որ մայրս շատ էր հեշտացրել կյանքս: Ես ու ամուսինս հանգիստ աշխատում էինք՝ առանց երեխաների մասին անհանգստանալու:
Ես կարծում էի, որ մայրս մեզ հետ երջանիկ է: Ամուսինս նույնպես շատ լավ էր վերաբերվում նրան:
Մի օր մայրս ասաց, որ մոտակայքում կա միայնակ սրտերի ակումբ, և նա պատրաստվում է գնալ այնտեղ: Ես չհասկացա նրա այդ ցանկությունը, բայց լռեցի:
Երեկոյան մայրս շատ լավ տրամադրությամբ վերադարձավ: Ասաց, որ իրեն դուր է եկել շփվել ուրիշ մարդկանց հետ: Կարծես մենք նրա հետ չենք շփվում: Նաև ասաց, որ դա իր վերջին այցելությունը չէր այդ ակումբ:
Նա սկսեց ամեն երեքշաբթի գնալ այնտեղ: Իսկ դա նշանակում էր, որ որդուս ոչ ոք չէր կարողանա տանել սպորտի: Ես ստիպված եղա աշխատանքի վայրում թույլտվություն վերցնել և շուտ դուրս գալ, որպիսի ինքս հասցնեմ:
Այդ ակումբն ինձ դուր չէր գալիս: Մի օր էլ մայրս ասաց, որ մի տղամարդու հետ է ծանոթացել, և նա իրեն շատ հոգեհարազատ է: Հետո նրանք սկսեցին հանդիպել, գնալ զբոսնելու, սրճարաններ: Մտածում էի, կհանդիպեն և կդադարեն:
Բայց մի օր մայրս հարցրեց ինձ, թե ինչպես կվերաբերվեմ այն բանին, եթե ինքն ամուսնանա: Ես ապշած էի: Ի՞նչ է նշանակում ամուսնանալ: Նա մեզ և թոռներին ունի: Մայրս անհասկանալի պատճառով նեղացավ և առանց մի խոսք ասելու՝ գիշերը հեռացավ : Չվերադարձավ: Նույնիսկ չզանգեց:
Մենք մի ամիս չէինք խոսացել: Ես բարկացած էի, չէի էլ ուզում առաջին քայլն անել: Նա ինձ թողել էր երկու երեխաներիս հետ, չէ որ գիտի, որ աշխատանքիս հետ ոչինչ չեմ հասցնում տանն անել, իսկ երեխաների խմբակների մասին չեմ էլ խոսում:
Մի շաբաթ առաջ նա զանգեց և ասաց, որ ամուսնացել է: Ի՞նչ էր նա ակնկալում լսել ինձնից: Շնորհավորա՞նք: Նա դավաճանեց հորս մասին հիշողությունը, որոշեց ծեր հասակում երիտասարդ ձևանալ: Փոխարինեց ինձ ու թոռներին ինչ-որ տղամարդով: Ինչպե՞ս շփվեմ նրա հետ այս ամենից հետո: