Ամուսնուս երկրորդ ընտանիքը

Ամուսնացած եմ երեք տարի, երեխաներ չունենք: Ամուսինս ասաց, որ ավելի լավ է դեռ ինքներս մեզ համար ապրենք: Բայց ինձ թվում էր, որ նա ուղղակի երեխաներ չի սիրում, իսկ ավելի ուշ պարզվեց, որ ինձ՝ նույնպես: Մարտի 8-ին ես սպասում էի նրա աշխատանքից վերադարձին, սեղան էի գցել: Նվերի հույս նույնիսկ չունեի, նա երբեք նման բան չի անում, բայց մտածում էի, գուցե ծաղիկներ նվիրի: Բայց այն, որ այդ օրը նա տուն չի գա, նույնիսկ մտքովս չէր կարող անցնել: Ամբողջ գիշեր ես զանգում էի նրան, բայց հեռախոսն անջատած էր: Մինչ առավոտ աչք չէի փակել, իսկ լույսը բացվելուն պես պատրաստվում էի ոստիկանություն գնալ, երբ հանկարծ նա խմած եկավ և պառկեց քնելու: Ես շատ նեղացած էի, բայց միևնույն ժամանակ ուրախ էի, որ նրա հետ ամեն ինչ լավ է: Իսկ հետո, երբ հարցրեցի, թե որտեղ է եղել, ասաց, որ ընկերների հետ էր: Ես չհավատացի, բայց ոչինչ չասացի:

Картинки по запросу ամուսինը դավաճանել է

Այդ օրվանից անցավ մի քանի ամիս: Ես տանը մենակ էի, երբ տվեցին դռան զանգը: Բացելով՝ տեսա հղի կնոջ: Նա առանց ներս գալու հարցրեց, թե ինչպես պիտի կիսենք ամուսնուս, և ցույց տվեց իր փորիկին: Մի փոքր ուշքի գալով անսպասելի հանդիպումից՝ ես ասացի, որ կիսելու բան չկա, ինքը կարող է վերցնել ամուսնուս: Մինչ ամուսինս վերադարձավ աշխատանքից, ես արդեն հավաքել էի նրա իրերը: Նա չէր սպասում նման բանի: Նա սկսեց ներողություն խնդրել, ասել, որ միայն ինձ է սիրում, այնտեղ ոչ մի լուրջ բան չկա: Իսկ ինձ թվում է, որ նա միայն ինքն իրեն է սիրում, որ նա վախենում է պատասխանատվություն կրելուց: Նա այնտեղ երեխա է ունենալու, բայց սովոր է, որ ինքն է միշտ եղել ուշադրության կենտրոնում: Ես նրան չկարողացա ներել: Դեռ միայնակ եմ ապրում: Այն կնոջը չեմ նախանձում և ոչ մի վատ բան չեմ կամենում: Գուցե հենց սա էր ճիշտը…

 

Like this post? Please share to your friends: