Ինչպես արդեն այտնել էինք, օգոստոսի 7-ին Գյումրիում ինքնասպան է եղել ՀՀ ՊՆ N զորամասի նվագախմբում ծառայող, նրան հայտնաբերել էին կախված վիճակում:
Ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանն աշխատում էր նաև «Անի» փողային նվագախմբում՝ որպես շեփորահար, դասավանդում էր նաև թիվ 6 երաժշտական դպրոցում:
Նա հավասարակշռված և կիրթ երիտասարդ էր։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Սամվել Մեժլումյանի երաժիշտ գործընկերները։
Դեպքի օրը՝ առավոտյան, նա զորամաս է գնացել՝ աշխատանքի, այնուհետև վերադարձել է տուն։ 32-ամյա Սամվել Մեժլումյանն ամուսնացած է, 2 երեխաների հայր։
Փողային նվագախմբում Սամվելն աշխատել է հոր՝ Գառնիկ Մեժլումյանի հետ, վերջինիս հայրը նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է։
Թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, գործընկերները տեղյակ չեն, զարմացած են կատարվածից, քանի որ Սամվելին բնութագրում են որպես կիրթ ու համեստ անձնավորությունը։


Հիշեցնենք, որ Սամվել Մեժլումյանի դին հայտնաբերել են Վարդ-բաղ կոչվող թաղամասում՝ պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: