Ամուսինս ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ. դերասանուհի Լուսին Վարդանյանը լավ նորությամբ է կիսվել

Դերասաններ Վահագն Խաչատրյանի եւ Լուսին Վարդանյանը կիսվել են ուրախալի լուրով. հաջորդ տարվա հունվարին կծնվի նրանց երկրորդ բալիկը: Նրանք արդեն ունեն մի դուստր, երկրորդ երեխան տղա է:

Լուսինն ասել է, որ ամուսինը մեծ ոգեւորությամբ և ուրախությամբ է ընդունել հղիության լուրը:

Картинки по запросу լուսին վարդանյան

«Վահագնին ավտոմեքենայի մեջ եմ հայտնել լուրը: Շտապում էինք սկեսրայրիս տարեդարձին, ու երբ ասացի, որ կրկին հղի եմ, շոկի մեջ էր, սկզբում լարվել էր, հետո ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ»,- ասել է Լուսինը:

Ամուսինները վերջերս են իմացել երեխայի սեռը.«Վահագնին ասում էի՝ եթե տղա լինի, շատ կուրախանամ, աղջկա դեպքում ուրախությունից կպայթեմ:): Կատակը մի կողմ՝ քանի որ մեր առաջնեկն աղջիկ էր, շատ էինք ուզում տղա ունենալ: Սեռն իմանալու օրը երկուսս էլ անչափ երջանիկ էինք»,- նշել է նա:

Զույգի առաջնեկը՝ Ռուզաննան, նույնպես անհամբերությամբ է սպասում եղբոր լույս աշխարհ գալուն.«Դեռ հղի չէի, որ Ռուզանս մեզ խնդրում էր իր համար քույր կամ եղբայր ունենալ: Հղիությանս մասին իմանալուց հետո այնքան էր ուրախացել, որ բոլորին հայտնում էր»:

Երեխաների խնամքի հարցում դերասանուհուն օգնելու են մայրիկն ու սկեսուրը. «Երկուսն էլ իմ ամենավստահելի օգնականներն են: Ռուզանիս դպրոցը մայրիկիս աշխատավայրին է մոտ, նա ինձ կօգնի, տղայի խնամքի հարցում էլ՝ սկեսուրս: Իհարկե, հիմնական պարտականություններն ինձ վրա են լինելու, քանի որ առանձին ենք ապրում»,- եզրափակել է Լուսինը:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: