
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ, որտեղ հրապարակում հավաքված առողջարանների աշխատակիցները ՀՀ վարչապետին դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:
«Ժողովրդի կարծիքը ժամանակին հաշվի չի առնվել»,- դիմելով Փաշինյանին՝ ասացին հավաքվածները:
«Ամեն ինչ գիտեմ, ինչ գրում եք, ասում եք, լսել եմ, տեսել եմ, դրա համար էլ ստեղ եմ»,- արձագանքեց վարչապետը:
Այցելել ենք Ջերմուկ
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 22 августа 2019 г.
Այնուհետև վարչապետը գնացել է Ջերմուկի բնակիչներից մեկի տուն ու դիմելով տանտիրուհուն՝ հարցրեց. «Ի՞նչ եք մտածում Ամուլսարի մասին»: «Բացասական, չենք ուզում, որ հանքը շահագործվի»,- ասաց բնակչուհին: «Իսկ եթե ապացուցվի, որ անվտանգ է»,- հարցրեց վարչապետը: «Դարձյալ համաձայն չեմ, քանի որ առողջարանի կողքին չի կարող հանք լինել»,- ընդգծեց կինը:
Շրջում եմ Ջերմուկում:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 23 августа 2019 г.