ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը գրառում է կատարել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ:
Թվիթերյան գրառման մեջ մասնավորապես ասվում է.
-Երեկ ես զանգեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որ շնորհավորեմ նրան վերընտրվելու կապակցությամբ և ողջունեմ հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանի բարեկեցիկ ապագային միտված ջանքերը, — գրել է Ջոն Բոլթոնը:
I called Prime Minister Pashinyan of Armenia yesterday to congratulate him on his re-appointment and applaud the Armenian people on free and fair elections in December. The U.S. supports his efforts to secure a prosperous future for Armenia.
— John Bolton (@AmbJohnBolton) January 24, 2019