Ամենապարզ և մատչելի շերտավոր խմորը. պատրաստ է 10 րոպեում

Արագ պատրաստվող շերտավոր խմոր: Պետք չէ մի քանի անգամ գրտնակել, շերտեր ստանալ: Ամեն ինչ շատ պարզ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 650գ
  • կարագ կամ մարգարին՝ 360գ
  • սառը ջուր՝ 220մլ
  • աղ՝ 1թ.գ.
  • քացախ 9%՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Տարրայի մեջ մաղել ալյուրը: Անմիջապես սառնարանից վերցնել կարագը, լցնել ալյուրի մեջ, խառնել և հետո անցկացնել խոշոր քերիչով: Ստացվում է ալյուրա-կարագային զանգված:

Վերցնում ենք սառը ջուրը, ավելացնում ենք աղը և խառնում, որ այն լուծվի, ավելացնում ենք քացախը:

Խառնում ենք և քիչ-քիչ ավելացնում կարագային զանգվածին: Խմոր ենք հավաքում: Շատ խառնել և հունցել հարկավոր չէ: Խմորը պետք է որքան հնարավոր է արագ պատրաստել, որպիսի կարագը չսկսի հալել:

Like this post? Please share to your friends: