Պահպանեք բաղադրատոմսը, որպիսի պատրաստեք այս հրաշք պիցցան…ավելի պարզ բաղադրատոմս չեք գտնի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 4ճ.գ. թթվասեր
- 4ճ.գ.մայոնեզ
- 2 ձու
- 9ճ.գ. ալյուր, ոչ լիքը
- պանիր
Պատրաստման եղանակ.
Խառնել ձուն, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը: Ստացվում է թույլ խմոր՝ թթվասերի խտության: Խմորը լցնել ձեթով պատված տաքացրած թավայի մեջ, արագ դնել միջուկը՝ ըստ ձեր ճաշակի: Օրինակ՝ երշիկ, եփած հավի կրծքամիս կամ աղացած միս, բանջարեղեն: Եվ վերջում լցնել քերած պանիրի հաստ շերտ:
Փակել թավայի կափարիչը և եփել թույլ կրակի վրա:
Երբ պանիրը հալվի, նշանակում է, որ պիցցան պատրաստ է, սակայն կարող եք ստուգել նաև չոփիկով:

Բարի ախորժակ: