Անհնար է խոսքերով փոխանցել, թե որքան համեղ է ստացվում այս քաղցրավենիքը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 2 տուփ ժելատին, ընդհանուր 16 գ
- 1 բաժակ կաթ
- 1 բաժակ շաքարավազ
- 450գ թթվասեր
- 450գ հարած սերուցք՝ սառը վիճակում
ջնարակի համար.
- 5ճ.գ. կակաո փոշի
- 5ճ.գ. շաքարավազ
- 8գ ժելատին
- 5ճ.գ. կաթ
- 1 բաժակ սառը ջուր
Պատրաստման եղանակ.
Փոքր կաթսայի մեջ խառնել 16գ ժելատինը՝ 1 բաժակ կաթի հետ:
Դնել միջին կրակին և հարել, և երբ կաթից սկսի գոլորշի բարձրանա, հանել կրակից: Եռման աստիճանի հասցնել պետք չէ: Դնել մի կողմ, որ սառի:
20*30սմ ապակե տապակին ձեթ քսել: Էլեկտրական հարիչով միջին արագությամբ հարել 1 բաժակ շաքարավազը, թթվասերը և սերուցքը, մինչ լավ կխառնվի: Շարունակելով հարել՝ ավելացնել կաթնային խառնուրդը:
Միանգամից լցնել նախապատրաստված տապակի մեջ: Գդալով հավասարեցնել մակերեսը: Ծածկել կափարիչով և դնել սառնարանը:
Ջնարակի համար կաթսայի մեջ խառնել կակաոն, շաքարավազը և ժելատինը: Հարելով՝ ավելացնել ջուրն ու կաթը: Դնել միջին կրակին և հասցնել եռման աստիճանի՝ անդադար խառնելով: Խառնուրդը պիտի ստացվի հավասարաչափ և հարթ:
Ջնարակը թողնել, որ 1 ժամ սառի: Հետո զգուշորեն լցնել սերուցքային զանգվածի վրա: Թողնել սառնարանում առնվազն 5-6 ժամ:
Բարի ախորժակ: