Դեռ չի եղել այնպիսի մարդ, որ փորձի այս աղցանը և չհավանի: Այն համեղ է և օգտակար: Անպայման փորձեք, այն կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը: Նաև լավ է այն, որ շատ հեշտ է պատրաստվում:
Բաղադրիչներ
- հավի ֆիլե՝ եփած կամ ապխտած
- սունկ՝ 0.5 կգ
- ձու՝ 4-5 հատ
- հալած պանրիկ՝ 2 հատ
- լոլիկ՝ 2 հատ
- սոխ՝ 2-3 հատ
- սխտոր՝ 2 պճեղ
- մայոնեզ կամ թթվասեր
Պատրաստման եղանակ.
1. Հալած պանրիկը նախորոք դրեք սառցարանի մեջ: Լվացեք և չորացրեք սունկը: Հետո մանր կտրատեք: Թավան տաքացրեք, մեջը տապակեք սունկը, մոտ 10 րոպե: Ընթացքում համեմեք աղով և պղպեղով:
2. Մանր կտրատած սոխ և մի քիչ ձեթ ավելացրեք սնկին: Միասին տապակեք ևս 10 րոպե և հանեք կրակից:
3. Ձուն եփեք 7 րոպե: Հետո մանր կտրատեք կամ անցկացրեք քերիչով:
4. Հավի ֆիլեն կտրատեք խորանարթիկների:
5. Քերեք նաև պանրիկները:
6.Մանրացրեք սխտորը:
7. Խառնեք պանիրը, ձուն և սխտորը՝ մայոնեզի հետ:
8. Այժմ բացվող եզրերով ձևավոր ամանի մեջ լցրեք աղցանը: Սկզբում սունկը, հետո սոուսը, երրորդ շերտը՝ հավը, և կրկին սոուսը:
Երբ ամեն ինչ պատրաստ լինի, աղցանը դրեք սառնարանը և թողեք 1 ժամ: Մատուցելուց առաջ բարակ շերտերով կտրատած լոլիկով զարդարեք:
Բարի ախորժակ…