Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ
Կրեմի համար.
- խտացրած կաթ՝ 1 հատ
- ձու՝ 4 հատ
- կաթ՝ 1 բաժակ
- վանիլային շաքար՝ 1 տուփ
- կարագ՝ 200գ
Ջնարակի համար.
- կակաո՝ 4 ճ.գ.
- շաքարավազ՝ 4 ճ.գ.
- կաթ՝ 12 ճ.գ.
Պատրաստման եղանակ.
- Լավ հարում ենք ձուն:
- Ավելացնում ենք խտացրած կաթը, կաթը և վանիլային շաքարը, լավ խառնում ենք:
- Այդ զանգվածը հասցնում ենք եռման և թողնում, որ սառի:
- Վերցնում ենք ուրիշ կաթսա և մեջը խառնում շաքարավազը, կակաոն և կաթը:
- Պատրաստում ենք ջնարակը՝ անընդհատ խառնելով:
- Խորանարթիկների կտրատած կարագը հարում ենք հարիչով:
- Հետո միասին հարում ենք կարագն ու սառած կրեմը:
- Աղանդերի տարրայի մեջ խոհարարական թուղթ ենք փռում:
- Դնում ենք թխվածքաբլիթի շերտը, կրեմ ենք լցնում, կրկնում ենք՝ մինչև թխվածքաբլիթի վերջանալը:
- Վերջում լցնում ենք շոկոլադե ջնարակը և գիշերը թողնում ենք սառնարանում: Առավոտյան վայելում ենք ամենահամեղ աղանդերը:
Բարի ախորժակ…