Մանդարինով մուրաբա՝ համեղ և շատ օգտակար քաղցրավենիք, վիտամիններով լի:
Այսպիսի մուրաբա պատրաստելը շատ քիչ ջանքեր է պահանջում, կարևորն այն է, որ պատրաստելու համար ընտրեք առողջ, չփչացած մանդարիններ:
Մանդարինով մուրաբա
Բաղադրիչներ
- մանդարին՝ 1կգ
- Շաքարավազ՝ 1 կգ
- Ջուր՝ 1 բաժակ
Պատրաստման եղանակ.
- Կեղեվազրկեք լվացած մանդարինները և բաժանեք հատիկների:
- Լցրեք էմալապատ կաթսայի մեջ, այնքան ջուր լցրեք, որ մանդարինի հատիկները լիովին ծածկվեն, եփեք թույլ կրակի վրա 15 րոպե:
- Հետո հանեք կրակից, ջուրը դատարկեք, իսկ մանդարինը սառեցրեք: Ինչից հետո կրկին սառը մաքուր ջուր լցրեք և թողեք մեկ օր:
- Կաթսայի մեջ, որտեղ եփվելու է մուրաբան, լցրեք շաքարավազը և ջուրը, օշարակ պատրաստեք: Թրջած մադարինի հատիկները դրեք օշարակի մեջ, զգուշորեն խառնեք և այդպես թողեք գիշերը: Առավոտյան կաթսան դրեք կրակին և եփեք 40 րոպե՝ ժամանակ առ ժամանակ վրայից վերցնելով փրփուրը:
Մուրաբան պատրաստ է, կարող եք լցնել բանկաների մեջ և փակել:
Բարի ախորժակ…