Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է: Մասնակիցերը՝ ավտովարորդներն են: Նրանք պահանջում են, որ վարչապետը կանոնակարգի ոլորտը:
-Մենք ուզում ենք վերջը հասկանանք՝ տաքսու վարորդը ո՞վ ա: Էսօր չենք կարողանում տարբերել, թե ովքեր են մեր տաքսու վարորդները: Թող կառավարությունը դա մեզ ասի՝ իմանանք,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը դժգոհեց, թե ում գործից հանում են՝ տաքսի է վարում: Դիմելով կառավարությանը, նա ասաց. «Էդ կայանատեղիներում, որտեղ տաքսու վարորդներն են կանգնում, մշտական աշխատողներ են: Երեկոյան բժիշկը, ոստիկանը, զինվորականը, որոնք որ տաքսի են վարում, գալիս՝ կանգնում են էդ տղերքի տեղը, նրանց փողը փախցնում, գնումա են տուն: Լավ են անում. բայց վարչապետ ջան, մի հատ կանչի, տեսնենք՝ քանի՞ հազար վարորդներ կան ոստիկանությունից, քանի վարորդ կա պաշտպանության նախարարությունից: Էդ բոլորն ուզում ենք ճշտել, որ կանոնակարգված լինի ամեն ինչ, բա պետությունն ինչի՞ համար է: Ամբողջ ազգը զզվում ա տաքսիստներից: Չհասկացա, բա բոլորը գան, տաքսի քշեն, ժողովուրդն էլ զզվի՞ էս տղերքից, -ասել է նա:
Ըստ նրա խոսքերի՝ տաքսիստներն առավոտյան դուրս են գալիս աշխատանքի և դեռ չաշխատած՝ տուգանքներ են ստանում: «Հայաստանում 300 000 մեքենա կա, հիմա դրանցից քանի՞ տոկոսը տաքսու վարորդ կլինի՝ 30 000 կլինի՞, 10 տոկոս կլինի՞: Հիմա 30 հազար տաքսու վարորդին տրամադրել են 100 կայանատեղի, ո՞նց կլինի»:
Բողոքի ակցիայի մասնակից տաքսու վարորդները նշում էին, որ ոչ թե եկել են բողոքելու, այլ խնդրելու՝ կանանոկարգել ոլորտը. «Ովքեր լիցենզիա ունեն՝ ունենան նաև արտոնություններ, որպեսզի տարբերվեն մյուս վարորդներից»,- ասում էին նրանք:
Աղբյուր՝ Մամուլ