Պատրաստեք ամանորյա ճուտի տապական այս անհամեմատ պարզ բաղադրատոմսով, հյուրասիրեք ձեր ընտանիքի անդամներին և հյուրերին։
Բաղադրիչներ՝
- հավ 1կգ
- աղ
- սև պղպեղ
- կարագ 100գ
Պատրաստման եղնակը՝
Ճուտի կրծքամիսը կտրատել, ծեծել: Հետո շրջել ու մի անգամ էլ ծեծել: Աղ ու պղպեղ անել: Տաքացնել յուղով թավան: Շարել ճուտիկի կտորները: Մի ծանր իրով ծածկել, , օրինակ ջրով կաթսայով: Տապակել 15-20 րոպե մի կողմից: Հետո շրջել ու մյուս կողմից էլ 15-20 րոպե տապակել:
Բարի ախորժակ։
Աղբյուր՝ Առաջին Ինֆո